ԼՈՒՐԵՐ: Սթրես
Ի՞նչ անել հետտոնական սթրեսից դուրս գալու համար. հոգեբանի խորհուրդը
![Ի՞նչ անել հետտոնական սթրեսից դուրս գալու համար. հոգեբանի խորհուրդը Ի՞նչ անել հետտոնական սթրեսից դուրս գալու համար. հոգեբանի խորհուրդը](up/article/big/file_22864_6045580.jpg)
Հոգեբան Սամվել Խուդոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական սթրեսի թեմային, ասաց, որ Ամանորից հետո մարդիկ մի կողմից լիցքաթափվում են, մյուս կողմից՝ սթրեսների մեջ ընկնում, որոնցից դուրս գալու համար կոնկրետ խորհուրդներ տվեց:
«Սթրեսներից դուրս գալու լավագույն միջոցները բանան, նուռ, շոկոլադ ուտելն է, ինչպես նաև քայլելը, լողավազաններ հաճախելը, սպորտով զբաղվելը»,- ասաց հոգեբանը։
Նրա խոսքով՝ դրանք ճգնաժամային սթրեսներ չեն, որոնք կհանգեցնեն հոգեկան շեղումների, այլ պարզապես առաջանում են դիսֆորիկ վիճակներ՝ շրջապատի նկատմամբ, քենի, թշնամանքի և դյուրագրգռության դրսևորում։
«Այս շրջանում ամուսնալուծություններն են շատանում, կոնֆլիկտները շատանում են, քանի որ տեղի է ունենում տարվա ամփոփում, և առաջանում է ընդհանուր լարվածություն: Հաճախ մարդիկ որոշում են նոր տարում նոր կյանք սկսել: Ընդհանրապես, մեծ ուրախությունից հետո դատարկության զգացում է առաջանում: Սովորաբար կանայք են ավելի ուժեղ սթրես ունենում»,- ասաց նա:
Հոգեբանն ընդգծեց, որ տոներին յոթ օր հանգստանալը հավելյալ պատճառ է սթրեսների առաջացման: Ըստ նրա՝ այն պետք է տևի 3-4 օր:
Թե ինչու են Հայաստանում այսքան երկարատև ու ճոխ սեղաններով նշում Ամանորը, պարզաբանեց ազգագրագետ Ռուզան Ծատուրյանը:
«Մինչև 20-րդ դարը հունվարի 1-ը Հայաստանում գրեթե չի նշվել: Խորհրդային Միությունը արձակուրդների, տոնական հանդեսների, պարգևատրումներով և այլ միջոցով տոնը համընդհանուր դարձրեց Խորհրդային Միության բոլոր երկրների համար: Իսկ մեր սեղանների նման ճոխությունը ավելի շատ պայմանավորված է մեր հասարակության աղքատությամբ»,– ասաց նա:
«Այս օրը մարդիկ փորձում են ցուցադրել տարվա իրենց ձեռքբերումները և ինքնադրսևորվել: Սակայն արժեքները ստատիկ չեն,՝ փոփոխվում են, բայց ժամանակ է պետք: Եթե նախկինում ավելի միատարր էր նշվում, ապա վերջին տարիներին սցենարը բազմազան է՝ նախընտրում են ժամանցի այլ տեսակներ, գնում են այլ երկրներում նշելու»,-ասաց նա
Հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ ճոխ սեղանները այնքան էլ մենթալիտետի հետ չի կապված, քանի որ եվրոպական երկրներում ևս առատ սեղաններով են դիմավորում Ամանորը:
«Մի հոյակապ առաջընթաց կա՝ շատ տներում բացակայում է խոզի բուդը: Այսօր շատերը փորձում են հետաքրքիր և առանձնահատուկ ուտեստներ դնել սեղանին: Այսինքն՝ ամեն ինչ փոխվում է»,- ասաց նա։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Գիտնականները հայտնաբերել են ժամանակի զարմանալի ընկալում` սթրեսի ժամանակ Գիտնականները հայտնաբերել են ժամանակի զարմանալի ընկալում` սթրեսի ժամանակ](up/article/small/file_58295_9182046.jpg)
Ինչպես հայտնում է "Lenta.RU"-ն, եթե մարդը գտնվում է գրգռված կամ սթրեսային վիճակում, ժամանակը նրա համար դանդաղ է անցնում: Ճապոնացի փորձագետների խոսքերով, մասնավորապես, ժամանակի հատուկ ընկալում...
![](images/calendar.png)
![Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51971_1161877.jpg)
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում: Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...
![](images/calendar.png)
![Սթրեսի յոթ անսպասելի հետևանքները. 1in.am Սթրեսի յոթ անսպասելի հետևանքները. 1in.am](up/article/small/file_41282_6075972.jpg)
Սթրեսը կարող է հանգեցնել որոշ տարօրինակ և անսպասելի հետևանքների, հայտնում է Hronka.info-ն: Refinery29-ի մասնագետները սոցիալական հարցում են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ 17-34 տարեկան կանանց...
![](images/calendar.png)
![Սթրեսը ստիպում է հավատալ դավադրության տեսությանը. 1in.am Սթրեսը ստիպում է հավատալ դավադրության տեսությանը. 1in.am](up/article/small/file_41143_9305478.jpg)
Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը. օրինակ, որ «Ապոլոն» տիեզերանավը բոլորովին էլ չի հասցրել աստղագնացներին Լուսին...
![](images/calendar.png)
![Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը. oncology.am Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը. oncology.am](up/article/small/file_40625_6156053.jpg)
Բժիշկները համարում են, որ սթրեսը մի շարք հիվանդությունների պատճառ է: Պարզվել է նաև, որ սթրեսի բարձր մակարդակը խոչընդոտում է հիվանդների ապաքինմանը՝ բացասաբար ազդելով բուժական...
![](images/calendar.png)
![Համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես. գիտնականներ. 1in.am Համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_40003_7370025.jpg)
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես։ Այդ մասին հայտնել է շվեդական Ericsson ընկերության գիտնականների խումբը...
![](images/calendar.png)
![Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am](up/article/small/file_39914_8637593.jpg)
Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար...
![](images/calendar.png)
![Սթրեսն օրգանիզմին խանգարում է այրել կալորիաները. հետազոտություն. 1in.am Սթրեսն օրգանիզմին խանգարում է այրել կալորիաները. հետազոտություն. 1in.am](up/article/small/file_39525_3964119.jpg)
Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնիք չէ, որ սթրեսն ունակ է շատ բան փոխել դեպի վատը, և քաշը կորցնելու ունակությունը բացառություն չէ։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քրոնիկ սթրեսի պայմաններում նիհարելը շատ...
![](images/calendar.png)
![Ինչով է վտանգավոր մշտական սթրեսը տղամարդկանց համար. 1in.am Ինչով է վտանգավոր մշտական սթրեսը տղամարդկանց համար. 1in.am](up/article/small/file_39529_5608811.jpg)
Սթրեսակայունության բացակայությունը և մշտական հոգեբանական սթրեսը երիտասարդ տղամարդկանց մոտ կարող են առաջացնել երկրորդ տիպի շաքարախտ, գրում է Zee News-ը: 18 տարեկանում ցածր սթրեսակայունությունն ավելի հասուն...
![](images/calendar.png)
![Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am](up/article/small/file_39109_5768595.jpg)
Սթրեսը կարող է ո՛չ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9IGNEk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384